booked.net
19.01.2021
02:29

«Ուրեմն պապն ու թոռը իրանց էշի հետ գյուղի միջով անցնում են …» : Սա կարդալուց հետո շատ շատերը կհասկանան ինչն է նրանց խանգարում այս կյանքում

Ուրեմն պապն ու թոռը իրանց էշի հետ գյուղի միջով անցնում են, գյուղացիները նայում են, ասում՝ «Հլը էս դեբիլներին. էշ ունեն, բայց երկուսն էլ ոտքով են գնում»։

Պապը նեղվում ա խոսակցություններից, թոռին նստացնում էշի վրա ու շարունակում են ճանապարհը։ Գյուղացիները նայում են՝ «Հլը էս դեբիլներին. խեղճ պապը ոտքով ա քայլում, էրեխեն նստել ա էշի վրա»։

Պապը իջացնում ա թոռին, ինքն ա նստում էշի վրա ու շարունակում են ճանապարհը։ Գյուղացիները սկսում են խոսել՝ «Հլը էս դեբիլներին. պապը նստել ա էշի վրա, խեղճ էրեխեն կողքից ոտքով գալիս ա»։

Պապը գժվում ա, երկուսով են նստում էշի վրա։ Գյուղացիները՝ «Հլը էս հիմարներին. երկուսով նստել են էդ խեղճ էշի վրա, տանջում են»։

Հիմա էս ամեն ինչը գրելու իմաստը որն ա. պետք ա կարողանալ ապրել առանց վերոնշյալ գյուղացիների խոսքը հաշվի առնելու, որովհետեւ իրենք, ովքեր ոչ էշ ունեն, ոչ թոռ ու ոչ էլ հատկապես պապ, չունեն կոնկրետ որեւէ կողմնորոշում էս կյանքում։ Իրանց միակ կողմնորոշումն էս կյանքում այլոց կյանքի մեջ, վրա եւ տակ ապրելն ա։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում