booked.net
30.10.2020
18:19

Ոտնաթաթի սնկախտ , ի՞նչպես բուժել տնային պայմաններում

Կան սնկային հիվանդության բուժման տնային մի քանի միջոցներ:

1.Խնձորի քացախ

Թթվայնությունը, որը պարունակում է խնձորի քացախը, օգնում է ոչնչացնել ինչպես ոտքերի, այնպես էլ ձեռքերի սունկը:

Խնձորի քացախի ալկալայնությունն օգնում է կարգավորել մաշկի pH-ի հավասարակշռությունը՝ ստեղծելով սնկային հիվանդության առաջացման համար անբարենպաստ պայմաններ:

Անհրաժեշտ է հավասար քանակությամբ խնձորի քացախ եւ ջուր խառնել: 15-20 րոպե ոտքերը կամ ձեռքերը դնել այդ խառնուրդի մեջ:

Դրանից հետո պետք է լավ չորացնել ձեռքերը կամ ոտքերը եւ քսել փափկեցնող քսուք:

2.Սխտոր

Սխտորը հիանալի հակաբակտերիալ, հակամանրէային միջոց է եւ վերացնում է պաթոգեն միկրոօրգանիզմներն ու սունկը: Անհրաժեշտ է ճզմել 10 հատ սխտորի շերտ, որ մածուկ ստացվի, ապա լցնել ամանի մեջ եւ ավելացնել տաք ջուր, թողնել մնա մի քանի րոպե, այնուհետ 15 րոպե ձեռքերը կամ ոտքերը դնել դրա մեջ: Երկրորդ հիանալի միջոցը՝ սխտորի մածուկը խառնել ձիթապտղի յուղի հետ եւ քսել ոտքերին կամ ձեռքերին: Թողնել 30 րոպե:

3.Բնական յոգուրտ

Այն իր մեջ ներառում է օգտակար պրոբիոտիկ բակտերիաներ, որոնք օգնում են սնկային վարակների ժամանակ: Անհրաժեշտ է վերցնել մի քիչ բնական յոգուրտ եւ քսել վնասված եղունգներին: Չորացնել, ապա լվանալ տաք ջրով:

4.Թեյի ծառի յուղ

Լինելով հզոր մանրէասպան՝ այն վերացնում է բոլոր միկրոօրգանիզմները:

Եթե եղունգներին քսեք թեյի ծառի մաքուր յուղ, ապա դրանց վիճակը 3 ամիս անց կկարգավորվի 56 տոկոսով, 6 ամիս անց՝ 60 տոկոսով: Անհրաժեշտ է օրական 2-3 անգամ մի կաթիլ քսել վնասված մատին:

5.Սոդա

Սոդան նույնպես օգնում է բուժել սնկային հիվանդությունը: Անհրաժեշտ է պատրաստել սոդայով, կիտրոնի հյութով մածուկ եւ քսել վնասված տեղին: Կարելի է սոդան լցնել նաեւ կոշիկի մեջ, այն կօգնի ազատվել միկրոօրգանիզմներից:

6.Կիտրոնի հյութ

Կիտրոնն իր հակաբակտերիալ եւ հակասնկային հատկությամբ լավ միջոց է սնկային հիվանդությունից ազատվելու համար: Անհրաժեշտ է քամել կիտրոնի հյութը եւ դրա մեջ դնել վնասված եղունգները: Ավելի հեշտ միջոց է կիտրոնի հյութով սրբել վնասված եղունգները:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում