booked.net
25.11.2020
18:36

Լքված և մոռացված Սուրբ Գրիգոր Վանքը, 12 – րդ դար։ Դսեղ, Ալավերդի . Հայաստանի պատմական անհետացող ժառանգությունը

Հարություն Հարությունյանը իր էջում գրել է .

«ՈՒ՞Ր ԷՍ, ՄԱՅՐ ԱԹՈՌ ԷՋՄԻԱԾԻՆ …

Լքված և մոռացված Սուրբ Գրիգոր Վանքը, 12 – րդ դար։
Դսեղ, Ալավերդի։»

Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը (X-XIII դդ) գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք (Սաղուձոր գետի (Ձաղիձոր)) Մարց գետի ձախակողմյան ձորալանջին, անտառի մեջ։ Վանական համալիրը նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին:

Համալիրն` ըստ երևույթի, երկար կյանք չի ունեցել, պատերի վրայի ամենաուշ արձանագրությունները վերաբերում են XIII դարին: Վանքը մեր ժամանակներն է հասել ամբողջովին ավրակ վիճակում (անցյալի տեղեկագիրներից մեկը այն նմանեցնում է “կանաչ մահճում պառկած, ժպիտը դեմքին ջահել ու գեղեցիկ ննջեցյալի”: Մասնակիորեն նորոգվել է 1939 թ., Մաքրման աշխատանքներ կատարվել են 1950 և 1969 թվականներին:

Համալիրը կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը, Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը, ձիթհանը և խաչքարերի մնացորդները ։ Հիմնական խումբը կազմող 2 եկեղեցիները տեղադրված են իրար կից` մեկ շարքում:

Վանքի բոլոր շինությունները կառուցված են տուֆից, ֆելզիտից և բազալտից։ Սպիտակ երանգի համար անվանվել է նաև Ճերմակ վանք։ Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը Հայաստանի հոգևոր և կրթական օջախներից մեկն էր։ Այստեղ կրթություն էին ստանում Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիչները, իսկ հոգևորականները զբաղվում էին գիտական աշխատանքով։

Վանքը մասամբ վերակառուցվել է 1939 թ-ին, իսկ 1969 թվականին նրա տարածքը պեղվել է։ Ներկայումս վանքի պատերը կիսաքանդ են ու թեքված։ Մասնագետների կարծիքով փլվելու պատճառներից մեկն է նստվածքային երևույթները հիմքերում։

Եվրոպա Նոստրա մշակութային ժառանգության եվրոպական առաջատար կազմակերպությունը և Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը հայտարարել են 2014 թ. «7 առավել վտանգված» ծրագրում ընդգրկված 11 հուշարձանների և տեսարժան վայրերի նախնական ցանկը։ Միջազգային հանձնաժողովի փորձագետների կողմից ընտրված վտանգված հուշարձանների անհետացման ցանկում է նաև ՀՀ Լոռիի մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը։

Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հունվարին, որի հիմնական նպատակներից էր միևնույն գաղափարի շուրջ միավորել մասնավոր և պետական մի շարք կազմակերպությունների՝ բացահայտելու ժառանգության պահպանության համար ֆինանսական նոր աղբյուրներ։ Վերջնական յոթնյակի ընտրությունից հետո Եվրոպա Նոստրայի» ժառանգության փորձագետներից, կազմակերպության անդամներից, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմն այցեր է կատարում բոլոր 7 ընտրված վայրերով, որտեղ տեղի մասնագետների հետ միասին անցկացվում են ուսումնասիրություններ և մշակվում են կոթողները փրկելու նախագծեր։ Հուշարձանի վերականգնումը կնպաստի Դսեղը որպես զբոսաշրջության կենտրոն հաստատելուն և տեղական տնտեսությունը զարգացնելուն։ Գործընթացն առավել արդյունավետ կանցկացվի միջազգային փորձաքննության և աջակցության շնորհիվ։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում