booked.net
24.09.2019
13:22

Անատոլիայում առաջին սինթետիկ ներկը ուրարտացիներն են օգտագործել. «Անադոլու»

Անատոլիայում առաջին սինթետիկ ներկը ուրարտացիներն են օգտագործել. «Անադոլու»

Ուրարտական (Արարատյան թագավորություն) արքա Ռուսա Երկրորդի (մ.թ.ա. մոտ 685-645 թթ.) կողմից Վանա լճի մոտակայքում կառուցված Այանիս ամրոցի տարածքում կատարված հնագիտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Անատոլիայում մարդու կողմից օգտագործված ամենահին սինթետիկ ներկի նմուշներ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Ըստ մասնագետների՝ պեղումների արդյունքում հայտնաբերված պատը ներկվել է ուրարտացիների կողմից 2 հազար 700 տարի առաջ:

Ավելի վաղ այդ ներկից հայտնաբերվել էր Եգիպտոսում, և այն ստացել էր «Եգիպտական կապույտ» անվանումը:

Հայ-եվրոպական մշակութային կենտրոն

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում