13.09.2017
10:34
Երևան

Սեպտեմբերի 14-17-ը Չինաստանի ժողովրդական և Կորեայի Հանրապետություններում տեղի կունենա Հայաստանի մշակույթի օրեր.

ՀՀ մշակույթի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և Հարավային Կորեայում ՀՀ դեսպանությունների աջակցությամբ ս. թ. սեպտեմբերի 14-17-ը Չինաստանի ժողովրդական և Կորեայի Հանրապետություններում տեղի կունենա Հայաստանի մշակույթի օրեր, որի շրջանակում համերգներով հանդես կգան «Գողթ» էթնո ֆոլկ խումբը, քանոնահար Մերի Մուսինյանը:
Կկայանա նորաձևության ցուցադրություն՝ «Տերյան» մշակութային կենտրոնի մասնակցությամբ:
Այդ օրերի շրջանակում կբացվի նաև «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հավաքածուներից կազմված հայ լուսանկարիչների ցուցահանդես՝ «Արարատը հայի աչքերով» խորագրով:

 

ՀՀ Մշակույթի նախարարություն

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում