19.09.2017
19:23
Երևան

Մեկնարկում է Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը .

ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 27-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

Փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում սիմֆոնիկ և կամերային համերգներով կհյուրընկալվեն 20-ից ավելի հանրահայտ մենակատարներ աշխարհի տարբեր երկրներից:

Փառատոնի բացմանը հանդես կգան իտալացի հանրահայտ կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն և 15-ամյա հրաշամանուկ դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը /Ռուսաստան/: Ծրագրում՝ Մոցարտ, Չայկովսկի և Բորոդին /դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան/:

Փառատոնի ընթացքում նախատեսված են հոբելյանական համերգներ:

Սեպտեմբերի 18-ին կնշվի Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը, սեպտեմբերի 24-ին` ՀՀ անկախության օրը:

Սեպտեմբերի 29-ին հոբելյանական համերգով կնշվի մեծ ջութակահար Ռուբեն Ահարոնյանի ծննդյան 70-ամյակը:

Հոկտեմբերի 27-ին` փառատոնի փակմանը, հոբելյանական համերգով կնշվի մեծ դիրիժոր Օհան Դուրյանի 95-ամյակը:

Հատուկ համերգներ են սպասվում հոկտեմբերի 6-ին. բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին ֆիլհարմոնիկի լարային կազմի հետ կներկայացնի արգենտինական տանգոյի երեկո /կլինեն նաև պարային կատարումներ/, հոկտեմբերի 12-ին գերմանացի երկու դաշնակահարներ կներկայացնեն «Դաշնամուրամարտ» ստեղծագործությունը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան և Ալեքսանդր Չաուշյան:

 

ՀՀ Մշակույթի նախարարություն

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում