18.09.2017
11:12
Երևան

Թատրոնի տոմս հեռախոսով չես կարող ամրագրել …

Զանգել եմ Հայաստանում գործող թատրոններից մեկը, ցանկանում էի տոմս ամրագրել, ինձ ասացին, որ հեռախոսով տոմս չեն կարող ամրագրել ու ազատ տեղերի մասին ինֆորմացիա էլ չեն կարող տրամադրել։ Օնլայն տոմս գնելու հնարավորություն չկար, իսկ բանկոմատի քարտ՝ ըըը դա ի՞նչ է։

Ըստ իս Մշնախում մտածում են, որ թատրոն գնացողները, չգիտեն ինչ է ինտերներտը, բանկոմատի քարտը նրանց համար գիտաֆանտաստիկ երևույթ է, օնլայն եզրույթն էլ, դեռ չբացահայտված Ամերիկայի հետ պետք է գա։

Հ.Գ. Հույս ունեմ չեն ասի գումար չկա, թե չէ կխնդրեմ գործից հասկացող մարդկանց, որ Մշնախի բյուջեն ուսումնասիրեն։

Հ.գ.գ. Շեքսպիրի արև մի քիչ սիրեք ձեր գործը։

 

Edgar Khachatryan

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում