19.09.2017
19:22
Երևան

Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկ» նոր հեռուստասերիալը դեռ չսկսված արդեն ռեյտինգային ամենաբարձր հետաքրքրվածություն է ապահովում:

Այսօր «Արմենա» հեռուստատեսությամբ 21:45.ին կցուցադրվի սցենարիստ և պրոդյուսոր Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկ» նոր հեռուստասերիալը:
Հեռուստասերիալը դեռ չսկսված մեծ հետաքրքրվածություն է առաջացրել հեռուստադիտողի մոտ : Վերջերս համացանցում մեծ աղմուկ էր բարձրացել , որ Դիանան որոշոել է լքել և չշարունակել նոր պրոեկտի աշխատանքները , բայց այս ամենին հստակ պատասխան նման խնդրի վերաբերյալ համենայնդեպս նախագծի ղեկավարի կողմից չհնչեց, ընդհակառակը, Դիանան իր սկզբունքներին համապատասխան իր պատասխանները տալիս է գործով ,որը իդեպ երևաց վերջին «Առաջնորդները» հեռուստասեիալի ժամանակ:Շատերը քննադատում էին «Առաջնորդները» հեռուստասերիալը, և ի զարմանս այդ քննադատողների, հեռուստասերիալը հայկական սերիալային պատմությամ մեջ գրանցեց ռեկորդային դիտողականություն և դարձավ առաջին նախագիծը , որ հետաքրքվածություն առաջացրեց այլ երկրների կողմից՝ հեռուստասերիալը գնելու և ցուցադրելու համար:Հիշեցման կարգով շեշտենք , որ «Առաջնորդները» ցուցադրվում է Ղազախստանում և այնտեղ այս պահին համարվում է ամենաշատ հեռուստադիտող ապահովող հեռուստասերիալը:
Ինչևիցե, այրդյո՞ք Դիանան կկարողանա իր նոր «Նռան հատիկ» հեռուստասերիալով գերազանցել իր իսք սահմանած ռեկորդը , այս ամենը մենք կտեսնենք առաջիկայում , բայց այն փաստը , որ այսքան հեռուստասեիալների կողքին դեռ չսկսված նախագիծը արդեն ապահովում է մեծ հետաքրքրվածություն, դա արդեն հուշում է , որ «Նռան հատիկ»-ը հնարավորություն ունի դառնալ այս տարվա ամենաշատ հեռուստադիտող ապահովող հեռուստասերիալը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում