17.09.2017
04:47
Երևան

«Առաջնորդները» սերիալը հայկակական սերիալների պատմության ռեկորդակիր:

Սովորության համաձայն մենք միշտ քննադատում ենք սերիալները, դրանց արտադրողներին, սցենարները, բայց չենք ընդունում, որ դրանք դարձել են մեր կյանքի անբաժան մասը և մեր առօրարյի մի հատվածն անցնում է սերիալների հերոսների հետ:
Այսօր Արմենիա ԹՎ-ի «Առաջնորդները» սերիալի վերջին սերիան է: Այս սերիալը կարելի է համարել ռեկորդակիր իր դիտումների թվով: Միայն առաջին սերիան YouTube-ում դիտվել է 1,247,105 անգամ: Եվ սա այն դեպքում, որ սերիալը մինչև համացանցում հայտնվելը ցուցադրվել է ԱՄՆ-ում:
Եվ ոչ միայն առաջինը, մյուս սերիաներն էլ բավականին շատ են նայվել, հերոսներն էլ բոլորը շատ սիրված են և ճանաչված: Սերիալը նույնիսկ թարգմանվել և տեղադրվել է արտասահմանյան սերիալների կայքերից մեկում:

Այնպես որ, եկեք ամեն ինչի միակողմանի չնայենք:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում