booked.net
24.09.2019
13:30

Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի. Պորոշենկոն հաջողություն է մաղթել ՀՀ վարչապետին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, «Օլիմպիյսկի» մարզադաշտում իր մրցակից Վլադիմիր Զելենսկու հետ չկայացած բանավեճից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին իր ողջույնն է փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հաջողություն մաղթել նրան:

Պորոշենկոն Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում պետք բանավիճեր Ուկրաինային նախագահի մեկ այլ թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն Զելենսկին չէր ներկայացել: Նա ավելի վաղ հայտնել էր, ոչի ներկայաբնալու ապրիլի 14-ի Պորոշենկոյի նախաձեռնած բանավեճին: Նախապես երկու թենածուները պայմանավորվել էին բանավիճել ապրիլի 19-ին:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Պորոշնեկան նշել է, որ միջազգային հարթակներում մի քանի անգամ հանդիպել է Փաշինյանի հետ և հույս է հայտնել, որ «Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի»՝ նկատի ունենալով տնտեսական բարեփոխումները:

Պորոշենկոն խոսել է նաեւ Ուկրաինայում հայ համայնքի մասին՝ նշելով, որ հայկական ծագմամբ Ուկրաինայի քաղաքացիներն իրենց զգում են ինչպես տանը:

«Մենք շատ մեծ հարգանքով ենք վերաբերում ազգային բոլոր փոքրամասնություններին եւ պաշտպանում նրանց իրավունքները: Համոզված եմ, որ հայկական համայնքի իրավունքների իրացումը գտնվում է նախագահի պաշտպանության ներքո», — ասել է նա:

Մարտի 31-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է դերասան Վլադիմիր Զելենսկին, նա ստացել է ձայների 30,22 տոկոսը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 15,93 տոկոսը և նույնպես դուրս է եկել երկրորդ փուլ:

Թեկնածուները «Օլիմպիական» մարզադաշտում պետք է բանավիճեին ապրիլի 14-ին, սակայն, ավելի ուշ Զելենսկին հայտարարեց, որ բանավեճը պետք է լինի ապրիլի 19-ին:

armtimes.com

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում