booked.net
24.08.2019
17:10

Ակնկալվում է, որ մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքները կսկսվեն 2020 թվականի սկզբից. Արթուր Մեսչյան

Երեւանի քաղաքապետարանը շարունակում է աշխատել Մետրոպոլիտենի նոր կայրան կառուցելու եւ ճոպանուղի գործարկելու ուղղությամբ:

Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ հանդիպումն այսօր սկսեց այս երկու ծրագրերի վերաբերյալ որոշակի մանրամասներ ներկայացնելով:

«Հուսով ենք մինչեւ հունվար կավարտենք մետրոյի նոր կայարանի (Աջափնյակում) նախագծային աշխատանքները եւ մյուս տարվա սկզբից կսկվեն շինարարական աշխատանքները: Կսկսենք կամրջից, որի վրա կտեղավորվի կայարանը, եւ հետագայում ամբողջ ենթակառուցվածը, որը կապված է գծային քաղաքականության հետ՝ կապը կամրջից դեպի Բարեկամություն կայարան: Որ ասեմ հեշտ խնդիր է, շատ բարդ է: Ընդհանրապես մետրոպոլիտենը իր տեխնոլոգիայով բավականին բարդ համակարգ է եւ տարբեր ոլորտների մասնագետների ներգրավում է պետք ունենալ ու մենք աշխատում ենք այդ մասնագետների հետ, որպեսզի վերջնականապես ճշտենք մետրոպոլիտենի քաղաքկանությունը եւ բոլոր նրբությունները, որ կապված են այդ ծրագրի հետ»,- ասաց Արթուր Մեսչյանը:

Ինչ վերաբերում է ճոպանուղուն, այն պետք է միացնի Նոր Նորքի 2-րդ զանգվածը եւ Կենտրոնը՝ Աբովյանի պուրակի շրջակայքում: Նախատեսվում է, որ հետագայում այն կհասնի նաեւ Հաղթանակի զբոսայգի:

«Ճոպանուղու միջոցով մենք ուզում ենք ապահովել Նոր Նորքի եւ քաղաքի կենտրոնի կապը ու մի փոքր թեթեւացնենք տրանսպորտային հոգսը, որը գրեթե բերում է տրանսպորտային կոլապսի»,- արձանագրեց Երեւանի գլխավոր ճարտարապետը:

Երկու ծրագրերն էլ պահանջում են խոշոր ներդրումներ եւ չեն իրականացվելու պետական կամ համայնքային բյուջեների միջոցով: Արթուր Մեսչյանն ասաց՝ կան կառուցապատողներ, որոնք հետաքրքրված են: Հույս հայտնեց, որ նրանց անունները հրապարակելու հնարավորություն կունենա արդեն հաջորդ ասուլիսի ժամանակ:

«Հիմա ավելի շատ զբաղվում եք դիվանագիտությամբ, քան ճարտարապետությամբ, որովհետեւ ներգրավել կառուցապատողներին այս ծրագրի մեջ բավականին բարդ խնդիր է»,- մասնավորին ներդրողին գրավելու ուղղությամբ կատարվող աշխատանքները նկարագրեց նա:

Հայկական ժամանակ

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում