booked.net
05.06.2020
00:24

Քիմ Քարդաշյանի քույրիկ՝ Քորթնի Քարդաշյանի Ինստագրամի գրառումը հիստերիայի մեջ է գցել թուրք օգտատերերին . (լուսանկար)

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրիկ նորաձևության մոդել և դերասանուհի՝ Քորտնի Քարդաշյանը, սեփական ձեռքերով պատրաստել է «Փախլավա» և լուսանկարը կիսվել Ինստագրամի իր էջում:

«Փախլավա»-ի լուսանկարը հրապարակելուց հետո, որոշ թուրք օգտատերեր ընկել են հիստերիայի մեջ ՝ փորձելով ապացուցել Քորտնի Քարդաշյանին, որ «Փախլավան» թուրքական ազգային թխվածք է:

«Սա մեր ազգային կերակուրն է , մի անցիր սահմանները»,-գրել են սոցցանցի թուրք օգտատերերը:

Նկատենք, որ Քարդաշյան քույրերիի հրապարակումները առաջին անգամ չէ, որ դժգոհություն են առաջացնում թուրք օգտատերերի շրջանում:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, վերջերս նաև Քորթնի և Քիմ Քարդաշյանների հրապարակումները Հայոց ցեղասպանության մասին և մեծ ներդրումը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ևս մեծ դժգոհության առիթ է դարձել թուրք օգտատերերի շրջանում:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում