booked.net
19.01.2020
12:15

Գնթունիք սուպերմարկետը միացել է վարչապետի կոչին և հաճախորդներին խնդրում է պահանջել ՀԴՄ կտրոնը ։

Գնթունիք սուպերմարկետը միացել է վարչապետի կոչին և հաճախորդներին խնդրում է պահանջել ՀԴՄ կտրոնը ։

Հիշեցնենք , որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր .

« ՀԴՄ չտպելու լեգիտիմությունը 2020 թվականի հունվարի 1-ից ուղղակի վերանում է։ Մարդկանց՝ հացի փող աշխատելու հանգամանքը նոր իրավիճակում հնարավոր է հաստատել միայն ՀԴՄ կտրոններ թողարկելու միջոցով, որովհետև պիտի թողարկեն ՀԴՄ-ներ, որի արդյունքում պիտի հաշվարկվի նրանց շրջանառությունը, ինչից հետո պետք է արձանագրվի, որ պետությունը նրանց հարկային պահանջներ չպիտի ներկայացնի … ՀԴՄ չթողարկող գործարարը գողանում է զինվորից, որովհետև 2019 թվականին նոր բյուջետային մուտքերի շնորհիվ բանակում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ «Ի՞նչ միջոցներով ենք արել այդ ամենը, արել ենք բյուջեի նոր եկամուտների շնորհիվ:

Նոր տարվա զանգերից հետո Հայաստանում չի լինելու ՀԴՄ չթողարկելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական առումով ներման ենթակա է։ Երկար տարիներ միշտ ասվել է՝ համախմբվենք, մեր ազգային հարցերը լուծենք, սա համախմբվելու ձևերից մեկն է», – հայտարարել է վարչապետը։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում