booked.net
09.12.2019
04:27

ՀՀ-ից «Պոբեդա» ավիաընկե­րության դուրս գալը կապ չունի այն պատճառի հետ, որը շրջանառվում է . «Հրապարակ»

«Պարզվում է՝ Հայաստանից «Պոբեդա» ավիաընկե­րության դուրս գալը կապ չունի այն պատճառի հետ, որը շրջանառվում է: Հիշեցնենք. հրապարակված պատճառն այն է, որ ինքնա­թիռներն ավիակերոսինը պարբերաբար լիարժեք բանակով չեն ստացել: Իրականում պատճառնե­րը մի քանիսն են, բայց ամենակարևորն այն է, որ Տաթևիկ Ռևազյանը ցանկանում է այլ լոուքոսթերներ բերել Երևան, այլ ոչ թե Գյումրի:

ժամանակին որոշում էր կայացվել, որ «Պոբեդան» գա Գյումրի, քանի որ դա լրացուցիչ խթան կհանդիսանա Գյումրիի զարգացման համար: Հի­մա «Պոբեդայի» համար անհասկանալի է, թե ինչու պետք է իրենք թռչեն Գյումրի, իսկ, ասենք, «Wizz Air»-ը գա Երևան:

Հետևաբար, հաշվի առնելով մրցակցային անհավասար պայմաններն ու քաղավիացիայի ղեկավարի կողմնակալ քաղաքակա­նությունը՝ ավիաընկերությունը որոշել է հեռանալ Գյումրիից և առհասարակ՝ Հայաստանից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում