booked.net
07.12.2019
08:36

«Դեմ չեմ, որ դա լինի Հանրայինի եթերում, բայց դեմ եմ, որ քաղաքապետը առերես հարցադրումներից երկրորդ անգամ թաքնվի խոսնակի թիկունքում» . Դավիթ Խաժակյանը բանավեճի է հրավիրում Հայկ Մարությանին

Երևանի ավագանու անդամ Երևանի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր էջում գրել է .

«Հարգելի ընկերներ,բազմաթիվ լրատվամիջոցներ պատրաստակամություն են հայտնել տրամադրելու բանավեճի ուղիղ եթեր, ինչի համար շնորհակալ եմ։

Հրավեր եմ ստացել նաև Պետրոս Ղազարյանից Հանրայինի եթերում բանավիճելու, սակայն քաղաքապետի խոսնակի հետ։

Հարկ եմ համարում նշել, որ քաղաքապետարանում որևէ այլ պաշտոնատար անձ ի պաշտոնե չի կարող պատասխանել այն հարցադրումներին, որոնք հնչեցվել են, առավել ևս մամլո խոսնակը, ով որևէ փաստաթղթի տակ ստորագրելու իրավասություն չունի։ Դեմ չեմ, որ դա լինի Հանրայինի եթերում, բայց դեմ եմ, որ քաղաքապետը առերես հարցադրումներից երկրորդ անգամ թաքնվի խոսնակի թիկունքում։

Սպասում եմ քաղաքապետի հաստատմանը, որպեսզի կարողանանք քննարկել ֆորմատի մանրամասները։»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում