booked.net
24.08.2019
18:21

Ազատության համար պայքարողը երբեք անասունի պես անզեն մարդու վրա չի հարձակվել։ Նույնիսկ ոստիկանի . Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը անդրադարձել է այսօր Իջևանում ոստիկաններին քարերով հարվածող ցուցարարներին .

«Էն տարիներին, երբ Հայաստանի ազատասեր քաղաքացիներն անզեն կանգնում ու պայքարում էին ռոբասերժական վարժեցրած, մինչեւ ատամները զինված ու գազանացած մենթերի դեմ, երբեք նման ամոթալի բան չի կատարվել։ Այսօր առանց վահանների, մահակների, ջրցան մեքենաների ու դիպուկահարների աջակցության՝ անպաշտպան կանգնած ոստիկաններին քարերով ու փայտերով ջարդող, այսպես կոչված, ցուցարարները հաստատ եղել են ու կան հանցագործ իշխանության թեւութիկունքն ու մտածել են եւ մտածում են միայն իրենց ստամոքսները լցնելու մասին։

Ազատության համար պայքարողը երբեք անասունի պես անզեն մարդու վրա չի հարձակվել։ Նույնիսկ ոստիկանի։
Սա խարան է Իջեւանի վրա։

Ու ես ամաչում եմ իմ ծննդավայրի համար։»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում