booked.net
07.12.2019
08:34

«Ռուսաստանում մի ապուշ և պատվեր կատարող պատգամավորի քայլը հարմար առիթ էր մեր երկրի հակապետական տարրերի համար» . Արման Ղուկասյան

Արման Ղուկասյանը գրում է .

«Քիչ առաջ որոշ ապուշներ ներկել են Երևանում Գրիբայեդովի արձանը։Գրիբայեդովը հայ ժողովրդի բարեկամ է՝ ու միշտ աչքի է ընկել հայանպաստ գործունեությամբ, բայց որոշել են լուրջ տեղեկատվական աղմուկ և հակառուսական ալիք բարձրացնել ի պատասխան Ռուսաստանում Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժմանը։

Այս կուտը կերանք վերջը ու վստահ եմ, որ նրանք, ովքեր ընտրել են Գրիբայեդովի հուշարձանը, ուզում են սեպ խրել հայ֊ռուսական հարաբերությունների մեջ։ Ռուսաստանում մի ապուշ և պատվեր կատարող պատգամավորի քայլը հարմար առիթ էր մեր երկրի հակապետական տարրերի համար։ Դուք չեք կարողանալու սեպ խրել այդ հարաբերությունների մեջ և չեք կարողանալու գնալ Հայաստանի պետական շահերի դեմ։ Թույլ չենք տա հաստատ։»

Հիշեցնենք ,որ այսօր Շանթ Հարությունյանի որդին Շահեն Հարությունյանը կարմիր ներկով ներկել էր Գրիբոյեդովի արձանը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում