booked.net
20.10.2019
13:34

Շենգավիթի նախկին թաղապետը կասկածվում է 2016թ.–ի Ապրիլյան պատերազմի ժամանակ մի քանի ավտոմեքենաներ Արցախ չուղարկելու, այլ իր մտերիմներին նվիրաբերելու մեջ . shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6 րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան քաղաքի Շենգավթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանի վերաբերյալ:

Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Ա. Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում բարեգործական նպատակներով Արցախի Հանրապետություն ավտոմեքենաներ ուղարկելու պատրվակով իր ղեկավարած վարչական շրջանի տարածքում գործող տարբեր տնտեսվարողներից հավաքագրել է տարբեր չափերի հասնող գումարներ:

Այդ գումարներով նույն թվականին Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերվել «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենաներ, սակայն նշված տրանսպորտային միջոցները Արցախի Հանրապետություն ուղարկելու փոխարեն նախկին թաղապետը նվիրաբերել է իր մտերիմ անձանց:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում