booked.net
18.07.2019
19:05

Հանձնարարություն եմ տվել պարզել՝ հոսանքազրկումները միտումնավոր էին, թե ոչ. Արթուր Վանեցյան

Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որ նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների, անջատումների հետ կապված, որպեսզի պարզվեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստի ժամանակ հայտնեց Ազգային անվտանգության ծառյության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Չնայած նախնական տվյալներ կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն իրականացվի, գնահատական տրվի՝ միտում եղե՞լ է, թե՞ ոչ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ: Արդյունքների մասին կտեղեկացնեմ»,- նշեցՎանեցյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ծառայողական քննություն է նշանակել՝ պատճառները հասկանալու համար։

Փաշինյանը նաեւ նշեց, որ երեկ ժամը 20:00-ի մոտակայքում ամբողջապես վերականգնվել էր ամբողջ հանրապետությունում ողջ էներգահամակարգի գործունեությունը, ապա շնորհակալություն հայտնեց Իրանի ու Վրաստանի գործընկերներին. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրանի ու Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին, հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետեւանքներից, երբ էներգետիկ համակարգը երկարատեւ կոլապսի առաջ կանգներ: Երբ քննարկում էինք փոխարկիչի հետ կապված խնդիրը, մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին, որ փոխարիկիչը կարող է ապահովագրել: Այնպես որ, պրակտիկ առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ: Բայց ընդհանուր առմամբ, մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն, կենսունակություն, ուղակի պետք է հասկանալ վթարի պատճառները»։

Վարչապետը նհայտնեց, որ կա արտաքին երկու վարկած, իսկ ներքին վարկածներ չկան:

news.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում