booked.net
24.09.2019
12:45

Արարատի մարզում. 79 գլուխ մանր եղջերավոր անասունները մնացել են ընթացող բեռնատար գնացքի տակ. բոլորը սատկել են

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել «Հարավ-կովկասյան» երկաթուղի ՓԲԸ-ից, որ Մասիս-Արտաշատ ճանապարհի 591-րդ կմ հատվածում թիվ 1620 համարի գնացքը հարվածել է ոչխարի հոտին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեկաան հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 00: 40-ի սահմաններում Արարատ-Երևան երկաթգծի նշված կմ-ի 7-րդ պիկետում Մարմարաշենն գյուղի հատվածում բեռնատար գնացքը, որը վարել է մեքենավար, Երևանի բնակիչ, 63-ամյա Սամվել Ա.-ն բախվել է գծերի վրա դուրս եկած Մարմարաշեն գյուղի բնակիչ, 36-ամյա Ալիֆ Հ.-ին պատկանող թվով 79 գլուխ մանր եղջերավոր անասուններին, որի հետևանքով անասունները սատկել են:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում