booked.net
20.10.2019
12:47

Սերժ Թանկյանը Երևանում բնակարան է փնտրում գնելու համար. Սերժ Թանկյանը՝ Թավշյա հեղափոխության ժամանակ տված խոստման մասին

Դեռ բնակարան չեմ գնել։ Այս մասին Tert.am-ի լրագրողի հարցին ի պատասխան նշեց System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ «Երբ մի տեղ բնակարան ես ցանկանում գնել, պետք է տարբեր տեղեր գնաս, տեսնես՝ որտեղ ես քեզ հանգիստ զգում: Անցյալ տարի, երբ ընտանիքով Հայաստանում էինք, փնտրեցինք բնակարան, բայց չգտանք, այս անգամ մի երկու օր դեռ այստեղ եմ, կնայեմ մեկ-երկու տեղ, բայց երբ ավելի շատ ժամանակ ունենամ փնտրելու, կնայեմ: Ես և տիկինս ցանկանում ենք գնել բնակարան»:

Հիշեցնենք, որ 2018 թ. հեղափոխության օրերին Սերժ Թանկյանը Հանրապետության հրապարակի ամբիոնից հրապարակավ խոստացել էր Հայաստանում բնակարան գնել՝ հայրենիքում ավելի շատ ժամանակ անցկացնելու համար:

Հարցին՝ Երևանո՞ւմ, թե՞ Վանաձորում եք ցանկանում բնակարան գնել, Թանկյանը ծիծաղով պատասխանեց՝ «Որտեղ գնենք, մեկը պետք է նեղանա: Հավանաբար՝ Երևանում: Վանաձորում արդեն իրենց տունը կա»:

tert.am2

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում