booked.net
24.09.2019
13:14

Արամուսը կունենա մանկապարտեզ

Գեղարքունիկի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացնում է .

«Հաջորդ նոր կառուցվող մանկապարտեզը կունենանք Արամուսում՝ շուրջ 467մլն ՀՀ դրամի ընդհանուր արժեքով. ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է 200մլն արժեքով սուբվենցիոն հայտը։

1.750 ք/մ ընդհանուր մակերեսով հիրավի էտալոնային մանկապարտեզը նախատեսված է 6 խմբերի համար` Արամուսում շուրջ 150 փոքրիկներ կհաճախեն ժամանակակից նախադպրոցական հաստատություն։

Մանկապարտեզը կկառուցվի դպրոցամերձ հատվածում։ Վաղը շինարարությունն իրականացնող ընկերության ընտրության մրցույթն է հայտարարվելու։»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում