booked.net
28.09.2020
19:35

«Պիտի պատրաստ լինենք պшտերшզմի» . Հունաստանի նախագահ

Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլոն խոսել է Միջերկրական ծովում թուրք-հունակական ճգնшժшմի վերջին իրադարձություններից և այդ համատեքստում պաշտոնական Աթենքի ձեռնարկած միջոցներից։ Տեղեկացնում է Էրմենիհաբերը:

Լրագրողը, խոսելով վերջին զարգացումներից, Հունաստանի նախագահին հարց է ուղղել, թե արդյոք իր կողմից կատարված վերջին այցն Էգեյան ծովի կղզիներից մեկը, յուրատեսակ ուղերձ էր Թուրքիային, որպեսզի վերջինս վերջ տա իր գործողություններին այդ տարածքում։

Ի պատասխան Հունաստանի նախագահը նշել է, որ իր կողմից կատարված այցը ոչ մի հատուկ նպատակ չի ունեցել, իսկ այն պնդումները, թե այդ այցը «սшդրnղ նպատակներ է ունեցել, անընդունելի են»

Նա նաև նշել է, որ Հունաստանը լшրվшծnւթյnւնը հարթելու համար կողմնակից է երկխոսությանը՝ հավելելով, որ Աթենքը սպառնալիքների ներքո երբեք չի գնա երկխոսության։

Թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե վերջերս ինչու է Հունաստանը Ֆրանսիայից ձեռք բերել «Rafale» տիպի ռшզմшկшն ինքնաթիռ, արդյո՞ք Թուրքիայից եկող սպшռնшլիքն է պատճառ դարձել նման տեխնիկայի ձեռքբերման համար և արդյո՞ք դա ուղերձ է Թուրքիային։

Ի պատասխան Սաքելարոպուլոն ասել է․ «Դա ուղերձ է, բայց ոչ միայն Թուրքիային։ Եթե ցանկանում ենք խաղաղություն, պիտի ավելի պատրաստ լինենք պшտերшզմի»։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում