booked.net
20.10.2019
12:34

Էրդողան կանգ առ . կոչ Եմ-ին ու ՄԱԿ-ին

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) համանախագահ Սեզաի Թեմելլին կուսակցական համաժողովին անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում ծրագրվող ռազմական օպերացիայի թեմային:

«Մենք պատերազմ չենք ցանկանում: Պատերազմն արհավիրք է: Այդ պատճառով էլ մենք խստիվ ասում ենք՝ ո’չ պատերազմին»:

Ընդդիմադիր կուսակցապետը կոչ է արել Թուրքիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի ողջ ժողովուրդներին միավորվել և ոչ ասել պատերազմին:

Թեմելլին նաև կոչ հղել Եվրամիությանն ու ՄԱԿ-ին.

«Էրդողանի պատերազմական քաղաքականությանն ասացեք՝ կանգ առ: Այլապես այս պատերազմը չի ավարտվի միայն Սիրիայի հյուսիսն այրելով ու ավերելով: Այն կշարունակի աշխարհը ներքաշել այդ ավերիչ կրակի մեջ»:

ermenihaber.am

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում