booked.net
24.09.2019
13:21

Գեղաշեն համայնքը վերջապես մանկապարտեզ կունենա

Գեղարքունիկի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրում է .

«Գեղաշեն համայնքը վերջապես մանկապարտեզ կունենա.

4350 բնակիչ ունեցող Գեղաշեն համայնքում եմ:
Այստեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվելու է մանկապարտեզ, վաղը մեկնարկում են հողային աշխատանքները:

Ծրագրի արժեքն է 179.071.700 դր, որից համայնքի ներդրումը` 10%:

Մանկապարտեզը նախատեսված է շուրջ 140 երեխայի համար:

Հիշեցնեմ, որ Գեղաշենում, սուբվենցիոն ծրագրի շրջանակում արդեն իսկ կառուցվել է խմելու ջրի 2 ջրագիծ` 3.890.000 և 12.499.980 դր արժողությամբ:»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում