booked.net
04.08.2020
15:53

Ռուսաստանի հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն . Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է պարետատանը

ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար:

Ամուսիններ, երեխաներ, ծնողներ ․․․ Մեկը մյուսին չի կարողանում միանալ սահմանների փակ լինելու պատճառով:

Դրան է գումարվում նաև արտագնա աշխատանքի գնացող մեր հազարավոր հայրենակիցների խնդիրը:

Պարետատունը պետք է ամեն բան անի սահմանների շուտափույթ բացման խնդիրը լուծելու համար»:

Հիշեցնենք , որ օդային ուղևորափոխադրումների հետ կապված օրեր առաջ Էդմոն Մարուքյանը գրել էր .

«Բազմաթիվ քաղաքացիներ հարցնում են, թե երբ կբացվեն գոնե կիսականոնավոր օդային ուղևորափոխադրումները դեպի ՌԴ և ԱՊՀ այլ երկրներ:

Պետք է տեղեկացնեմ, որ օդային ուղևորափոխադրումները հնարավոր կլինեն վերաբացել միայն այն բանից հետո, երբ երկիրն այլևս չի լինի արտակարգ դրություն հայտարարած ռեժիմի մեջ: Այսինքն՝ սահմանների վերաբացման առաջին քայլն արտակարգ դրությունն այլևս չերկարեցնելն է, իսկ դուք գիտեք, որ «Լուսավոր Հայաստան»-ն առաջին մեկամսյա արտակարգ դրությունից հետո մինչ օրս պահանջում է այն այլևս չերկարեցնել և սահմանափակումներն այլ իրավակարգավորումներով իրականացնել:

Այս պահին միայն անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը և մեր կարծիքով պահպանել դիմակ կրելու պարտադիր պայմանը միայն փա՛կ տարածքներում:

Այս սահմանափակումները կարող ենք պահպանել նաև առանց արտակարգ դրության ռեժիմի և երկիրը հանել այն երկրների ցանկից, որտեղ արտակարգ դրություն է հայտարարված` իր բոլոր բացասական հետևանքներով:

Մենք շարունակում ենք պնդել, որ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու կարիք չկա:»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում