booked.net
28.09.2020
18:15

Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասը կալանքից ազատվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրումՄարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Սահմանադրական կարգը տապալելու գործով դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը և Քոչարյանին պատկանող գույքի մի մասը ազատեց կալանքից։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը պահանջել էր արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Նախորդ նիստին պաշտպանները ներկայացրել են պահանջված տեղեկանքները, և դատարանը շարունակել է աշխատանքը դռնփակ ռեժիմով։

Նշենք նաև, որ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդներրը և նրանց ներկայացուցիչները բոյկոտել են նիստերը և չեն մասնակցում դրանց ընթացքին։ Չնայած որ որոշման հրապարակումը պետք է տեղի ունենար դռնբաց կարգով, այնուամենայնիվ, լրագրողներին ներս մտնել չթույլատրեցին և այս պահին հայտնի չէ, թե կոնկրետ որ մասն է կալանքից ազատվել

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում