booked.net
28.01.2021
02:07

Լոռիում մարզպետն ապամոնտաժել է ապօրինի կրպակն ու դրել քաղաքապետարանի դիմաց

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացնում է , որ ձեռնամուխ է եղել ապօրինաշինության վերացմանը, այն տեղափոխելով համայնքապետարանի բակ’ այդպիսով “հեշտացնելով” համայնքապետի աշխատանքը .

«Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը, այն տեղափոխելով համայնքապետարանի բակ’ այդպիսով “հեշտացնելով” համայնքապետի աշխատանքը:

Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի:

Շնորհակալություն ոստիկանության և ԱԻՆ մեր աշխատակիցներին»-տեղեկացնում է մարզպետը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում