booked.net
28.05.2020
15:47

Երևան-Գյումրի M1 մայրուղու աշխատանքները առաջիկայում կվերսկվեն

Դերենիկ Մալխասյանը գրում է .

«2 օր առաջ գրել էի Երևան-Գյումրի M1 մայրուղու անմխիթար վիճակի մասին։
Այժմ, առանց անուններ տալու, գրեմ այդ հրապարակման արձանքի մասին, որը կարծում եմ հուսադրող է։
Հյուսիս-հարավ ճանապարհի այդ հատվածում շինաշխատանքները դադարեցված են կորոնավիրուսով պայմանավորված չինացիների բացակայության պատճառով։

Այժմ բանակցություններ են տարվում չինական կողմի հետ՝ շինարարների Հայաստան ժամանելու հետ կապված։ Դիտարկվում է անգամ չարթերային թռիչքի տարբերակը։ Գործին խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ ճանապարհի վրա աշխատող չինացիները բնակվում են Մարալիկ քաղաքի մոտ տեղակայված ժամանակավոր ավանում, իսկ Մարալիկը այս ընթացքում վարկավածության բարձր աստիճան ունեցող օջախ էր/է։

Մի խոսքով աշխատանքները առաջիկայում կվերսկվեն։
Իսկ ճանապարհի առկա վիճակը կբարելավի անձրևների դադարից անմիջապես հետո, որ գոնե տանելի դառնա այդ ճանապարհից օգտվողների համար։»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում