24.04.2019
19:51
Երևան

Շմայսին ԱՄՆ-ից վտարել են. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ հայտնի «Շմայս» մականունով, նախորդ տարվա դեկտեմբերին ընտանիքով մեկնել էր ԱՄՆ՝ նպատակ ունենալով մշտական բնակություն հաստատել այդ երկրում: Սակայն ԱՄՆ ներգաղթային ծառայության կողմից չեղյալ է հայտարարվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից 10 տարվա ժամկետով տրամադրված մուտքի արտոնագիրը, եւ Մովսիսյանը ստիպված է եղել վերադառնալ Հայաստան:

Հիմա նա կրկին մտադրություն ունի դիմելու ԱՄՆ դեսպանատուն նոր մուտքի արտոնագիր ստանալու համար»:

Muz-Tv.am Գտեք մեզ Facebook -ում

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում