booked.net
03.12.2020
13:42

«Դադիվանքի խաչքարերը Մայր աթոռից հետ կբերվեն ու կտեղադրվեն իրենց տեղում» . Տեր Հովհաննես. (տեսանյութ)

Դադիվանքի քահանա Տեր Հովհաննեսը հաստատել է , որ խաչքարերը շուտով Մայր աթոռից հետ կբերվեն ու կտեղադրվեն իրենց տեղում .

«Տեր Հովհաննեսը հավաստեց,որ Դադիվանքի խաչքարերը շուտով Մայր աթոռից հետ կբերվեն ու կտեղադրվեն իրենց տեղում….Տեր հայրն ասաց,որ խաչերը չեն հանվել ու չեն էլ հանվելու,իսկ զանգերը՝ ամբողջական տեսք կստանան:» , – տեղեկացնում է Հռիփսիմե Առաքելյանը:

Հիշեցնենք օրեր առաջ Տեր Հովհաննեսը հայտնել էր , որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զանգել և ասել էր , որ Դադիվանքը մերն է, ոչ մեկին չենք տալու .

«Ինձ զանգեց Արցախի նախագահը ու հարցրեց` այդ ինչ է կատարվում։ Ձեռք չտաք ոչ մի խաչքարի, չհանեք ոչ մի խաչքար։ Դադիվանքը մերն է, ոչ մեկին չենք տալու, ու մերն էլ մնալու է»:

Իսկ մինչ այդ Տեր Հովհաննեսը հայտնել էր , որ մտածում են եկեղեցուց տեղափոխել ասեղնագործ խաչքարերը, որ թուրքը չգա ու պղ ծի։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում