booked.net
03.12.2020
14:13

Վարչապետի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևանում փողոցներ են փակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ են փակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս պահին փակ է Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկը:

Քաղաքացիները փորձում են փակել նաև Բաղրամյան պողոտան:

Ոստիկանները նշված վայրերից արդեն բերման են ենթարկել փողոցը փակել ցանկացող մի խումբ անձանց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանում փողոցներ էին փակել նաև նոյեմբերի 19-ին:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ իրականացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում