booked.net
02.03.2021
14:00

Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Հայաստանն ամենապահանջված երկիրն է

2021թ. առաջին կեսին Ռուսաստանից Հայաստան ավիատոմսերն ամենամեծ պահանջարկն են վայելում ռուսաստանցի ճանապարհորդների շրջանում, ասված է «Տուտու» տուրիստական ծառայության ուսումնասիրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տուտու»-ի վաճառքի տվյալների համաձայն՝ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ռուսաստանցի ավիաճանապարհորդների շրջանում ամենապահանջված երկիրը Հայաստանն է:

Բոլոր օտարերկրյա ուղղությունների մեջ այս ուղղությամբ վաճառվել է տոմսերի գրեթե 20%-ը. երկրի մասնաբաժինն ավիատոմսերի պահանջարկի մեջ ինքնուրույն ճանապարհորդների շրջանում աճել է գրեթե 1,5 անգամ` նախորդ տարվա համեմատ (վերլուծությունը կատարվել է հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 15-ը ձեւակերպված տոմսերի տվյալների հիման վրա, մեկնումները` հունվարի 1-ից հունիսի 30-ը)»,- նշված է հետազոտության մեջ:

Մոսկվայից Երեւան ավիատոմսի միջին արժեքը 13 հազ. ռուբլուց մի փոքր ավել է, իսկ տարվա ընթացքում այս երթուղով ավիատոմսերի միջին չեկն ավելացել է ավելին քան երկու անգամ:

Պահանջարկի առումով երկրորդ ամենատարածված ուղղությունը Ղրղզստանն է: Բացի այդ, պահանջված երկրների տասնյակում ընդգրկված են Մոլդովան, Ադրբեջանը, Բելառուսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը և Ուկրաինան:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում