booked.net
03.12.2020
14:07

ՀՀ վարչապետի որոշմամբ այսօր ազատվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Զարուհի Բաթոյան

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացնում է իր նախարարի պաշտոնից ազատվելու մասին .

«ՀՀ վարչապետի որոշմամբ այսօր ազատվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:

Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ: Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության իմ գործընկերներին և հատկապես այն թիմին, որն առանց դադարի աշխատեց թե՛ COVID-ով պայմանավորված արտակարգ դրության, թե՛ ռազմական դրության ընթացքում: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կամավորներին, որոնք պատերազմի ընթացքում մեզ հետ էին և, իհարկե, բոլոր քաղաքացիներին, ում շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները աջակցություն ստացան:

Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար:» , – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք Զարուհի Բաթոյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի հունվարի 19-ին:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում