booked.net
19.01.2021
02:38

Երևանում նոր 100 ավտոբուսները մի քանի օրից կհանձնվեն շահագործման

Երևանի քաղաքապետարանի բյուջեի միջոցներով գնված 100 փոքր տարողության ավտոբուսների առաջին խմբաքանակը շահագործման կհանձնվի մինչև հունվարի վերջ։

Երևան համայնքի միջոցներով ձեռք բերված 2020-ին արտադրված այս ավտոբուսները համապատասխանում են Երևանի քաղաքապետարանի առաջադրած բոլոր չափանիշներին:

Ավտոբուսներն ուղևորասրահում ունեն ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ),

սրահի այնպիսի բարձրություն, որ ուղևորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել,

վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն,

ուղևորների տեղեկացման էլեկտրոնային 4 ցուցատախտակ, կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր, ցածր հատակ՝ հաշմանդամության և մանկական սայլակների մուտքի համար, բոլոր վարորդները կրելու են համազգեստ:

Համայնքային միջոցներով մրցույթ է հայտարարվել նաև միջին տարողության՝ 8,5 մետր երկարության 161 հատ ավտոբուսի գնման համար:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում