booked.net
03.12.2020
14:16

Մահացել է Ռիտա Սարգսյանը

Մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը` Ռիտա Սարգսյանը, այս մասին տեղեկացնում է «Հրապարակ»-ը։

Հիշեցնենք, որ նա կորոնավիրուսային հիվանդություն էր տանում. ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին արտերկիր։

Ռիտա Սարգսյանը Ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում։

Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։

Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում որպես երաժշտության ուսուցչուհի։ Ստեփանակերտից Երևան տեղափոխվելուց հետո չի աշխատել։

Ռիտա Սարգսյանը ունի երկու դուստր և 5 թոռ:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում