booked.net
02.03.2021
14:26

Աջափնյակում կկառուցվի 16-22 հարկանի շենքեր «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի» ընկերությունը ներկայացրել է էսքիզները

Փետրվարի 19-ին տեղի է ունեցել հանրային լսումներ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, Հալաբյան 3 հասցեի բնակիչների, հարակից տարածքներում առկա մասնավոր հատվածի ներկայացուցիչների և «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի» ՍՊ ընկերության ներկայացուցիչների հետ։

Վերջինիս կողմից ներկայացվել է Հալաբյան 3, 5, 7, 9, 11 և Լենինգրադյան 2 հասցեներում գտնվող շենքերի վերակառուցման և բնակիչների վերաբնակեցման նախագծի սկզբնական փուլը։

Առաջարկվում է վերոնշյալ մասում ներկա 6 բազմաբնակարան շենքերի փոխարեն կառուցել բնակելի թաղամաս, որն ամբողջությամբ կլուծի նաև նշյալ տարածքում առկա վթարայնության աստիճան ունեցող շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը:

Էսքիզային նախագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել բազմահարկ (16-22 հարկանի), 5 բազմաբնակարան շենք` եռահարկ ստորգետնյա ավտոհանգրվաններով, ջրավազաններով, լանդշաֆտային դիզայնով կահավորված բակային տարածքներով և կոմերցիոն նշանակության տարածքներով։

Ընկերության նեկայացուցիչները պատասխանեցին նաև բնակիչներին հուզող հարցերին:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում