booked.net
02.03.2021
15:10

Երուսաղեմի միացյալ հանձնախումբը կֆինանսավորի Ստեփանակերտի համար 10 դպրոցի նախակրթարանի վերանորոգման և գույքի ձեռքբերման ծախսերը

Երուսաղեմի միացյալ հանձնախումբը կֆինանսավորի Ստեփանակերտի համար 10 դպրոցի նախակրթարանի վերանորոգման և գույքի ձեռքբերման ծախսերը:

Երուսաղեմի միացյալ հանձնախումբը փետրվարի 20-ի նիստում որոշել է ֆինանսավորել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար 10 հիմնական դպրոցի նախակրթարանի բաժնի վերանորոգման և նոր գույքի ձեռքբերման ծախսերը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Վերանորգությունից հետո 178 սան հնարավորություն պիտի ունենա սովորելու նախակրթարանում: Ընդհանուր ծախսը կազմելու է 11,281,308 դրամ:

Սա Արցախի վերակառուցմանը մասնակցելու Երուսաղեմի միացյալ հանձնախմբի առաջին փուլի ծրագիրն է»,- տեղեկացրել է Բաղդասարյանը:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում