booked.net
24.08.2019
18:24

Սամվել Բաբայանը հաջորդ շաբաթ կհայտարարի փողոցային պայքարի մասին . «Հրապարակ»

«Արցախի ՊԲ նախկին հրամա­նատար Սամվել Բաբայանը ծրագրում է եկող շաբաթ համա­գումար անել ու հայտարարել փողոցային պայքարի մեկնարկը:

Բանն այն է, որ չնայած սահմա­նադրական փոփոխությունների համար Բաբայանի թիմին հաջողվել է պահանջվող ստորագրահավաքը հաջողությամբ ավարտել, սակայն թե´ հայաստանյան, թե´ արցախյան պաշտոնական շրջանակները հայտարարել են, որ գործընթա­ցը հակաօրինական է:

Եվ մեծ է հավանակա­նությունը, որ Արցախի Գերագույն դատարանը, այսինքն’ ՍԴ-ն, մերժի նախագիծը, ուստի Բա­բայանը ցանկանում է մի ոտ շուտ բռնել իշխա­նությունների վախը, փողոցով պարտագրել սահմանադրական փոփոխությունները: Ի դեպ, նա արդեն թիմ է հավաքագրում, նախընտրական շտաբներ ձեւավորում, շտաբի պետերին, օրի­նակ, 300-400 հազար դրամ աշխատավարձ են խոստացել վճարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում