booked.net
24.09.2019
12:39

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց հայտարարեցին՝ պահանջելով կատարել ՍԴ որոշումը և Քոչարյանի խափանման միջոցի հարցով անհապաղ նիստ հրավիրել

Քոչարյանի աջակիցներից Վահե Եփրիկյանն իր էջում գրել է.

«Այսինքն` դատարանն անտեսում է անհապաղ դատական նիստ հրավիրելն ու Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը ժամ առաջ դադարեցնել, վերացնել օրենքի կոպտագույն խախտմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Մենք՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներս, հայտարարեցինք անժամկետ նստացույց, քանի որ Դատարանը փաստորեն հրաժարվում է իրականացնել արդարադատություն և արհամարհում է անձի ազատության հետ կապված խնդիրը քննության առարկա դարձնել անհապաղ, մինչդեռ ընդհանրապես իրավունքի տրամաբանությունից և հատկապես ՍԴ -ի՝ ս/թ. սեպտեմբերի 3-ի որոշումից բխում է հետևյալը՝ անհապաղ անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ ու անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոցի վերացման ու քրեական հետապնդում իրականացնելու անթույլատրելիության խնդիրներին։

Հ.Գ. Ռոբերտ Քոչարյանի՝ Երևան ֊ Կենտրոն ՔԿՀ -ում ամեն րոպե գտնվելն ապօրինի է ու փաստ՝ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման»:

 

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում