booked.net
28.05.2020
15:51

Իմ անունով գործող ֆեյսբուքյան էջի գրառման հեղինակը ես չեմ․ Արթուր Ալեքսանյան

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել .

«Իմ անունով գործող ֆեյսբուքյան էջի գրառման հեղինակը ես չեմ․ Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 1lurer.am-ին ու նաև Ըմբշամարտի հայկական ֆեդերացիային հայտնել է մանրամասներ՝ կապված իր Ֆեյսբուքի էջի հայտնի գրառման հետ։

«Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից լրատվամիջոցները չեն դադարում շահարկումները՝ կապված ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հետ։ Մեկ անգամ ևս փաստում եմ, որ երեկ իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հեղինակը ես չեմ։ Այդ էջի մասին տեղյակ եմ եղել, բայց քանի որ այն միշտ գրառումներ է կատարել, հղում տալով Ինստագրամ սոցիալական կայքի իմ պաշտոնական էջին, որևէ խնդիր չեմ տեսել։

Այս պահին ֆեյսբուքյան այդ էջը արգելափակված է, սակայն և՛ Ֆեյսբուքում, և՛ Ինստագրամում գործում են իմ անունով այլ էջեր, որոնց հետ ևս ես առնչություն չունեմ։ Ուստի թյուրիմացություններից խուսափելու և ապատեղեկատվություն չտարածելու համար՝ հետևե՛ք միայն Ինստագրամի իմ պաշտոնական էջին»,- նշված է հանրահայտ ըմբշամարտիկի պարզաբանման մեջ։»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում