booked.net
30.10.2020
16:30

Զգnնnւթյnւնը անգամ մեկ րոպեով կորցնելու իրավունք չունենք . Ալիևին հավատալ, ամեն դեպքում, դժվար է

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը , իր էջում գրել է

«Մարդասիրական զինшդшդшր’ առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարության, նոր միայն Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համաձայնության հիման վրա:

Հետաքրքիր է:

Ալիևին հավատալ, ամեն դեպքում, դժվար է: Արդեն տեսել ենք’ ինչ եղավ հոկտեմբերի 10-ի առավոտյան ինչպես հրшդшդшրի մեկնարկից առաջ, այնպես էլ դրանից հետո:

Զգnնnւթյnւնը անգամ մեկ րոպեով կորցնելու իրավունք չունենք»:

Հիշեցնենք րոպեներ առաջ ՀՀ ԱԳՆ հայտարարություն տարածեց.

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինшդшդшր:

Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում