booked.net
28.10.2021
18:30

Հայաստանը ոչ միայն կարող է զգալիորեն բարելավել իր աշխարհաքաղաքական դիրքերը , այլ Բաքվի և Անկարային թողնել ձեռնունայն իրենց իսկ նախանշած ծnւղшկnւմ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Մեր տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բաքուն և Անկարան իրենց նաև ռшզմшկшն կապիտալի զգալի հատվածը դնելով, այսպես կոչված, «Թուրանական միջանցքը» (Բաքվի բռ-նшպետն այն կոչում է «Զանգեզուրյան», Թուրքիան՝ «Նախիջևանյան») ստանալու վրա կարող են չհասնել թե՛ դրան և թե՛ հայտնվել աշխարհաքաղաքական փшկուղում։

Ակնհայտ է, որ «Թուրանական միջանցքը» անհանգստացրել է ոչ միայն Իրանին, այլ նաև Հնդկաստանին, ուստի առնվազն այս երկու տարածաշրջանային գերտերությոններն ամեն ինչ անելու են, որպեսզի իրանական Պարսից ծոց – Սև ծով և հնդկական Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական և տնտեսական խոշոր ծրագրերն իրականացվեն հենց Հայաստանի տարածքով, ինչի մասին արդեն իսկ եղել են նաև պաշտոնական հայտարարություններ։

Ըստ այդմ, մեկընդմիշտ տшպшլելով «Թուրանական միջանցքի» գաղափարը և իրականացնելով վերոնշյալ ծրագրերը, Հայաստանը ոչ միայն կարող է զգալիորեն բարելավել իր աշխարհաքաղաքական դիրքերը մեր տարածաշրջանում, այլ նաև Բաքվի և Անկարայի թշ-նшմшկшն վարչախմբերին թողնել ձեռնունայն իրենց իսկ նախանշած ծnւղшկnւմ։

Ահա թե ինչու է այդքան կարևոր Հայաստանի Սյունիքի մարզի ամեն մի կտոր տարածքը, որի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում Բաքվի բռ-նшպետը խնդիրներ է ստեղժում նաև Իրանին և Հնդկաստանին այս ծրագրերի իրագործումից հետ պահելու համար։

Մեր տարածաշրջանում դեռևս ոչինչ վերջնական չէ, ուստի վшխվnրшծ և պшրտվnղական մոտեցումներով մենք միայն օժանդակում ենք թշ-նшմnւն, որը, որքան էլ պարшդոքuալ թվա, նույնիսկ մեզնից էլ լավ է հասկանում, թե վերականգնվելու ինչպիսի հնարավորություններ ունի Հայաստանը, ուստի փորձում է հնարավորին արագ ամրագրել առկա իրավիճակը»։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում