booked.net
30.10.2020
17:09

Այս հրшդшդшրը պետք է անվերապահ և խստորեն պահպանվի երկու երկրների կողմից , որպեսզի ռшզմшկшն գործողությունները մշտապես դադարեցվեն . Էմանյուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր կեսգիշերից հումանիտար զինшդшդшրի մասին համաձայնագիրը և շեշտել, որ դա պետք է խստորեն պահպանվի երկու երկրների կողմից:

«Այս հրшդшդшրը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու երկրների կողմից: Ֆրանսիան շատ ուշադիր կլինի դրան և հավատարիմ կմնա ապահովել, որ ռшզմшկшն գործողությունները հավերժ ավարտվեն, և վստահելի քննարկումները արագ սկսվեն », – ասված է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:

Հիշեցնենք րոպեներ առաջ ՀՀ ԱԳՆ հայտարարություն տարածեց.

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինшդшդшր:

Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում