booked.net
24.09.2019
13:23

Երբ հայտարարվեց ,որ Դանիել Իոննիսյանը պետք է Արցախի տիմ ընտրությունները դիտարկի , ֆբ ում կոնսպիրալոգիական մի մեծ շարժում սկսեց . Պետրոս Ղազարյան

Հանրային Հեռուստաընկերության լրավական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանը գրում է .

«Երբ հայտարարվեց ,որ Դանիել Իոննիսյանը պետք է Արցախի տիմ ընտրությունները դիտարկի , ֆբ ում կոնսպիրալոգիական մի մեծ շարժում սկսեց։Սորոսականները Դանիելի հզոր ուսերին գգված մտնում են Արցախ,բնականաբար ՝Պուտինը դա մեզ չէր ների ու Արցախի քայքայումը սկսվել է։
Ու ինչ։

Ընտրությունները եկան անցան,շատ քաղաքակիրթ ու առանց համակարգային խախտումների։Դանիելն էլ արձանագրեց այս ամենը և Արցախի ժողովրդավարությունը մեկ քայլ ավելի ամրապնդվեց աշխարհի առջև ։Որովհետև Սորոսը հետևում էր ,որ մխտռեր ու խառներ մեր ընտրությունները,բայց արի ու տես ,որ գովաց ու աշխարհին ավելի լեգիտիմացրեց Արցախի ժողովրդավարությունը։

Կոնսպիրոլոգիայի այս կորեյկոները Հայաստանի համար 3 մարտահրավեր են գուժում։ԼԳԲՏ ները,Սորոսը ու եթե սուվերեն մի բան անենք ՝Պուտինը մեզ կուտի։

2 ը անհեթեթություն են ,իսկ Պուտինի առումով երևի պետք է հավաքել այդ նյութերը և հենց Պուտինին ցույց տալ ,թե ինչպես են այդ սուտի ռուսասերները հայ ժողովրդին վախացնում Պուտինով ու վերջինիս բոբո սարքում բոլորիս աչքերում։»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում