booked.net
06.04.2020
11:19

«Սա հերթական զգուշացում է այն մասին, որ կապիտալի տերերը նույնպես պետք է խիղճ ու հայրենիք ունենան» . Վարազդատ Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը անդրադարձել է «Վարկս Էյ ԷՄ» վարկային կազմակերպության լիցենզիան անվավեր ճանաչելու մասին ԿԲ-ի որոշմանը:

«Սիրելի ընկերներ, ամիսներ տևած գործընթացն ավարտվեց նրանով, որ Կենտրոնական բանկի խորհուրդը երեկ անվավեր ճանաչեց varks.am վարկային կազմակերպության լիցենզիան։

Սա հերթական զգուշացում է այն մասին, որ կապիտալի տերերը նույնպես պետք է խիղճ ու հայրենիք ունենան։

Իհարկե, սա ստեղծում է մի շարք խնդիրներ, մասնավորապես, այս կազմակերպության աշխատակիցները առաջիկայում կարող են կորցնել աշխատանքը, բայց վստահ եմ, որ ֆինանսական ոլորտում այլ աշխատանք գտնելը համեմատաբար հեշտ է։
Մենք նույնպես կքննարկենք այս հարցը և լուծումներ կառաջարկենք։

Այս օրերին հատկապես բոլորս պետք է ավելի պատասխանատու լինենք միմյանց նկատմամբ։
Պատասխանատու վարկավորումը այլընտրանք չունի։

Հ.Գ. Քանի որ շատ հարցեր են հնչում մարումների հետ կապված, ապա խնդրում եմ հիշեք, որ վարկ վերցնողը նույնպես պատասխանատու պետք է լինի իր ստանձնած պարտավորության կատարման առումով։ Վերցրած վարկերը ամեն դեպքում պետք է վերադարձնել։»

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում