booked.net
28.05.2020
17:13

Երևանի քաղաքապետարանը ստացել է 2020 թվականի արտադրության գերժամանակակից փոշեկուլներ

«Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 01.04.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ի աջակցություն Երևան քաղաքի ճանապարհների մաքրման գործընթացի, ստացել է երկու հատ 2020 թվականի արտադրության քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Նվիրաբերված մեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 100 մլն դրամ:

Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի միջոցներով ձեռք բերված փոշեկուլներին, կծառայեն քաղաքում ճանապարհների մաքրման գործին:

Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունը անհրաժեշտ է։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում