booked.net
25.11.2020
18:30

Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողներ ուղարկելու համար . Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի և Իտալիայի կառավարություններին` բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար։

Այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Երախտապարտ ենք Լիտվայի և Իտալիայի կառավարություններին բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար, որը թիմային աշխատանքի և Team Europe ծրագրի արդյունք է։ Շնորհակալ ենք մեր Սփյուռքին, Ֆրանիսայի ու Ռուսաստանի միջազգային գործընկերներին մեզ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով բժիշկական առաքելություններ ուղարկելու համար»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք , որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջազգային համագործակցության շրջանակներում, ԵՄ Արտակարգ արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով, մարդասիրական առաքելության շրջանակներում Իտալիայից Հայաստան է ժամանել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության 11 բուժաշխատող: Նույն օդանավով Հայաստան են տեղափոխվել նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ:

Առաքելությունը Հայաստանում գործունեություն կծավալի երեք շաբաթ:

Նշենք նաև , որ Լիտվիայից Հայաստան են եկել 8 բուժաշխատող և 3 մասնագետներ: Ուղարկվել է նաև կորոնավիրուսի 30 000 հատ թեստ և 60 000 օրինակ փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20 000 հատ օդափոխիչի զտիչ (ֆիլտր)։

«Լիտվայի առողջապահության նախարարը նշել է, որ Լիտվան շատ հպարտ է, որ կարողանում է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակահատվածում։ Նախարար Վերիգան նաև ընդգծեց, որ բուժանձնակազմի հետ մեկտեղ Հայաստան են մեկնում երեք մասնագետներ, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի հենց առաջին օրերից աշխատել են համակարգող շտաբում և իրենց մեծ ավանդը բերել Լիտվայում համավարակի զսպման գործում։ Եզրափակելով խոսքը` նախարար Վերիգան հույս հայտնեց, որ իրենց հայ բարեկամներին ուղարկվող այս օժանդակությունը կօգնի հաղթահարել համավարակը»,- ասված է հաղորդագրությունում։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նշել է, որ Լիտվան ուղարկում է ոչ միայն մեծ արժեք ունեցող բժշկական պարագաներ, այլ նաև իր ունեցած ամենաթանկ կապիտալը` մարդկային ռեսուրսը։

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում