booked.net
15.09.2019
09:42

Վարչապետի կնոջ ներկայությունը միայն դրական լիցք է հաղորդում պաշտոնական այցելություններին

Մեր հասարակությունը սիրում է մակերեսային գնահատականներ տալ: Վարչապետը կարևոր այցելություններ կատարեց Վիետնամ ու Սինգապուր, փորձելով առևտրատնտեսական հարաբերությունները այս երկրների հետ զարգացնել: Մարդիկ քննադատում են վարչապետի կնոջը, սելֆիները, ճաշերը ու մնացած բոլոր մանրուքները անտեսելով կարևորը: Սրանք շատ չնչին էլեմենտներ են: Կարևորը այն է, թե ինչ արդյունքներ կտան այցելություններն ու բանակցությունները:

Դրա համար ժամանակ է պետք, բայց այցերն ինքնին արդեն իսկ դրական փաստ են, ի տարբերություն նախորդների: Իսկ վարչապետի կնոջ ներկայությունը կարծում եմ միայն դրական լիցք է հաղորդում պաշտոնական այցելություններին:

Sassoon Kosian

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում