booked.net
18.07.2019
19:51

Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել Խաղաղօվկիանոսյան դաշինքում

Պերուի մայրաքաղաք Լիմայում հուլիսի 1-6-ը կայացել է Խաղաղօվկիանոսյան դաշինքի 14-րդ գագաթաժողովը, որի ընթացքում Հայաստանը ստացել է այդ կառույցում դիտորդի կարգավիճակ (Դաշինքում դիտորդի կարգավիճակ ունի 59 պետություն)։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Խաղաղօվկիանոսյան դաշինքը հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 28-ին Չիլիի, Կոլումբիայի, Մեքսիկայի և Պերուի կողմից, վերջինիս նախկին նախագահ Ալան Գարսիա Պերեսի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով տարածաշրջանում առավել զարգացնել պետությունների միջև համագործակցությունը:

Դաշինքի հիմնական նպատակներն են՝ համաձայնեցնել անդամ պետությունների միջև խորը ինտեգրման քայլերը, նպաստել տնտեսությունների հետագա աճին և մրցունակությանը` միտված բարեկեցությանը, սոցիալ-տնտեսական անհավասարության հաղթահարմանը, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համագործակցությամբ ստեղծել աշխարհաքաղաքական մակարդակում այլ տարածաշրջանների, միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների հետ քաղաքական երկխոսության, տնտեսության և առևտրի ինտեգրման նոր և արդյունավետ հարթակ, աջակցել միջմշակութային երկխոսությանը, մշակույթի և տուրիզմի զարգացմանը։

ԱՐՑԱԽՊՐԵՍ

Գտեք մեզ Facebook-ում

Գտեք մեզ Twitter-ում